01:32  ,  11 մարտի, 2018

«Բարսելոնան» շանս չտվեց «Մալագային»

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց հետնապահ «Մալագային» եւ հաղթեց 2:0 հաշվով:

15-րդ րոպեին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո բացեց հաշիվը: 28-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն գեղեցիկ օգտագործեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի փոխանցումը՝ կրնկի հետադարձ հարվածով գրավելով մրցակցի դարպասը՝ 2:0:

«Մալագան» 30-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ իսպանացի պաշտպան Սամու Գարսիան, որը կոպիտ խաղաց Ժորդի Ալբայի դեմ:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց թողեց հանդիպումը երրորդ որդու ծննդյան պատճառով:

«Բարսելոնան» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» 27 խաղում վաստակել է 61 միավոր: «Մալագան» 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Մալագա» - «Բարսելոնա»՝ 0:2

Լուիս Սուարես, 15, Ֆիլիպե Կոուտինյո, 28

Հեռացում՝ Սամու Գարսիա («Մալագա»), 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով