«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի դիմակայությունից առաջ խոսել է թիմերի հնարավորությունների մասին:
«Շատ լավ թիմ է «Լիվերպուլը» իր թույլ տեղերով: Սա շատ կոշտ արտահայություն չէ, քանի որ թույլ տեղեր ունենք նաեւ մենք: Բայց մրցակիցն իսկապես լավն է, այդ պատճառով էլ զբաղեցնում է երրորդ տեղը: Իմ առավելություններից մեկն այն է, որ ես գիտեմ իմ թիմի թերությունների մասին: Երբեմն փորձում եմ թաքցնել դրանք, երբեմն էլ լրացնել այլ առավելություններով:
«Լիվերպուլն» արդեն ստացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիրը, իսկ մենք դեռ 90 րոպե ունենք այնտեղ հայտնվելու համար: Այս գործոնով նրանք մեզնից առաջ են: Բայց մենք դեռ շանս ունենք Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ նրանք չունեն: Մենք անցկացնում ենք նման մրցաշրջան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարտի 10-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի