12:33 10 մարտի, 2018«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Լիվերպուլի» հետ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի դիմակայությունից առաջ խոսել է թիմերի հնարավորությունների մասին:
«Շատ լավ թիմ է «Լիվերպուլը» իր թույլ տեղերով: Սա շատ կոշտ արտահայություն չէ, քանի որ թույլ տեղեր ունենք նաեւ մենք: Բայց մրցակիցն իսկապես լավն է, այդ պատճառով էլ զբաղեցնում է երրորդ տեղը: Իմ առավելություններից մեկն այն է, որ ես գիտեմ իմ թիմի թերությունների մասին: Երբեմն փորձում եմ թաքցնել դրանք, երբեմն էլ լրացնել այլ առավելություններով:
«Լիվերպուլն» արդեն ստացել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիրը, իսկ մենք դեռ 90 րոպե ունենք այնտեղ հայտնվելու համար: Այս գործոնով նրանք մեզնից առաջ են: Բայց մենք դեռ շանս ունենք Անգլիայի գավաթի խաղարկությունում, իսկ նրանք չունեն: Մենք անցկացնում ենք նման մրցաշրջան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարտի 10-ին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.