19:12  ,  9 մարտի, 2018

Կարագեր. Սանչեսը 34–35 անգամ կորցրեց գնդակը, բայց Մոուրինյոն նրան թողնում է խաղադաշտում

«Լիվերպուլի» նախկին խաղացող, բրիտանական հեռուստատեսության ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերն առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կանխակալ վերաբերմունքը ֆուտբոլիստների նկատմամբ։

«Ալեքսիս Սանչեսը նյարդային է գնդակի հետ աշխատանքում։ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում նա 34 կամ 35 անգամ կորցրեց գնդակը, ինչն այդպիսի մակարդակի խաղացողի համար տարօրինակ է։ Եթե չլիներ Ալեքսիս Սանչեսը, Մոուրինյոն կթողնե՞ր նրան խաղադաշտում։ Եթե լիներ Մարկուս Ռեշֆորդը, ապա հաջորդ խաղում ոչ մի շանս չէր ունենա դուրս գալ խաղադաշտ»,- Կարագերի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 29–րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Քրիսթալ Փելասին» հաղթել էր 3։2 հաշվով առաջին խաղակեսը 0։2 հաշվով տանուլ տալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում