21:08  ,  9 մարտի, 2018

Կավանին մտադիր է ամռանը հեռանալ ՊՍԺ–ից

Ֆրանսիական ՊՍԺ–ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դժգոհ է իր կարգավիճակից թիմում եւ մտադիր է առմանը հեռանալ փարիզյան ակումբից, հաղորդում է Le Parisien–ը։

31–ամյա ֆուտբոլիստը հույս ուներ, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո կդառնա ՊՍԺ–ի գլխավոր աստղը, սակայն բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունից հետո դարձյալ հայտնվեց երկրորդ դերում։

Կավանիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական եւ իսպանական ակումբներ։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 25 խաղում Կավանին խփել է 24 գոլ։

Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս