21:08 9 մարտի, 2018Ֆրանսիական ՊՍԺ–ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին դժգոհ է իր կարգավիճակից թիմում եւ մտադիր է առմանը հեռանալ փարիզյան ակումբից, հաղորդում է Le Parisien–ը։
31–ամյա ֆուտբոլիստը հույս ուներ, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո կդառնա ՊՍԺ–ի գլխավոր աստղը, սակայն բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունից հետո դարձյալ հայտնվեց երկրորդ դերում։
Կավանիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք անգլիական եւ իսպանական ակումբներ։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 25 խաղում Կավանին խփել է 24 գոլ։
Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.