18:44  ,  7 մարտի, 2018

Դեմբելեն պատրաստ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Արսենալ»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դժգոհ է իր վիճակից կատալոնական ակումբում: Տեղափոխությունից հետո երկու վնասվածք ստացած եւ մրցաշրջանի մեծ մասը բաց թողած ֆուտբոլիստը մտավախություն ունի, որ հաջորդ մրցաշրջանում չի հայտնվի մեկնարկային կազմում, եթե ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» «Բարսելոնա» տեղափոխվի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: 20-ամյա ֆուտբոլիստն այդ դեպքում պատրաստ է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», գրում է Express-ը:

Հիշեցնենք, որ «Բասելոնան» Դեմբելեի համար «Բորուսիային» վճարել է 105 միլիոն եվրո, չհաշված հնարավոր բոնուսները:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, կատարել է 3 գոլային փոխանցում:

Ֆոտո՝ facebook.com/fcbarcelona

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում