15:53  ,  7 մարտի, 2018

Հայաստանի Գավաթ․ «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Գյումրիի «Շիրակը» եւ «Գանձասար-Կապանը» ոչ ոքիով բաժանվեցին ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Գրանցվեց 1։1 հաշիվը։

Հանդիպումը կայացավ Գյումրիի Քաղաքային ստադիոնում, սակայն դաշտի տիրոջ կարգավիճակով խաղում էր «Գանձասար-Կապանը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 18-ին նույն վայրում։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Ալաշկերտը» եւ «Բանանցը», որոնց միջեւ առաջին հանդիպումը կկայանա մարտի 8-ին։

Հայաստանի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Գանձասար-Կապան» - «Շիրակ»՝ 1։1

Արա Խաչատրյան, 23 – Մուսա Բակայոկո, 41

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում