14:10  ,  7 մարտի, 2018

«Ռեալն» ընդհատեց ՊՍԺ-ի 51-խաղյա անպարտելի շարքը

Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հաղթելով ՊՍԺ-ին, ընդհատել է ֆրանսիական ակումբի անպարտելի շարքը տնային խաղերում։

Այդ դիմակայությունից առաջ ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում չէր պարտվել 51 հանդիպում՝ տանելով 19 անընդմեջ հաղթանակ, հայտնում է France Football-ը։

Հիշեցնենք, որ Փարիզում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը հաղթել էր 2։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում եւս ուժեղ էին գտնվել մադրիդցիները (3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում