23:40  ,  6 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալում» հրաշալի մթնոլորտ է

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական թիմում առկա հրաշալի մթնոլորտի մասին:

«Այնպիսի տպավորություն է, որ ես երկար ժամանակ եմ խաղում այստեղ, բայց ընդամենը մի քանի շաբաթ է անցել: Ես անմիջապես մտերմացա կոլեկտիվի հետ, այստեղ ամեն ինչ հավանում եմ: «Արսենալում» իսկապես հրաշալի մթնոլորտ է: Ես ունեմ հրաշալի ակումբակիցներ, որոնք ամեն ինչում օգնում են ինձ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է dailycannon.com-ը:

Բրիտանական The Sun-ը գրել էր, թե Անգլիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Բրայթոնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Արսենալում» ներթիմային մթնոլորտը լարված է, եւ հանդիպումից հետո թիմակիցները հանդերձարանում քննադատել են Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին եւ Շկոդրան Մուստաֆիին: Հայ եւ գերմանացի կիսապաշտպաններին, մասնավորապես, քննադատել են թույլ մրցելույթի, գրոհների ժամանակ կրեատիվ որոշումների եւ սրության պակասի համար:

Ֆոտո՝ «Արսենալի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում