23:40 6 մարտի, 2018Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական թիմում առկա հրաշալի մթնոլորտի մասին:
«Այնպիսի տպավորություն է, որ ես երկար ժամանակ եմ խաղում այստեղ, բայց ընդամենը մի քանի շաբաթ է անցել: Ես անմիջապես մտերմացա կոլեկտիվի հետ, այստեղ ամեն ինչ հավանում եմ: «Արսենալում» իսկապես հրաշալի մթնոլորտ է: Ես ունեմ հրաշալի ակումբակիցներ, որոնք ամեն ինչում օգնում են ինձ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է dailycannon.com-ը:
Բրիտանական The Sun-ը գրել էր, թե Անգլիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Բրայթոնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Արսենալում» ներթիմային մթնոլորտը լարված է, եւ հանդիպումից հետո թիմակիցները հանդերձարանում քննադատել են Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին եւ Շկոդրան Մուստաֆիին: Հայ եւ գերմանացի կիսապաշտպաններին, մասնավորապես, քննադատել են թույլ մրցելույթի, գրոհների ժամանակ կրեատիվ որոշումների եւ սրության պակասի համար:
Ֆոտո՝ «Արսենալի» մամուլի ծառայություն
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.