Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է անգլիական թիմում առկա հրաշալի մթնոլորտի մասին:
«Այնպիսի տպավորություն է, որ ես երկար ժամանակ եմ խաղում այստեղ, բայց ընդամենը մի քանի շաբաթ է անցել: Ես անմիջապես մտերմացա կոլեկտիվի հետ, այստեղ ամեն ինչ հավանում եմ: «Արսենալում» իսկապես հրաշալի մթնոլորտ է: Ես ունեմ հրաշալի ակումբակիցներ, որոնք ամեն ինչում օգնում են ինձ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է dailycannon.com-ը:
Բրիտանական The Sun-ը գրել էր, թե Անգլիայի առաջնության 29-րդ տուրի արտագնա խաղում «Բրայթոնից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «Արսենալում» ներթիմային մթնոլորտը լարված է, եւ հանդիպումից հետո թիմակիցները հանդերձարանում քննադատել են Հենրիխ Մխիթարյանին, Մեսութ Օզիլին եւ Շկոդրան Մուստաֆիին: Հայ եւ գերմանացի կիսապաշտպաններին, մասնավորապես, քննադատել են թույլ մրցելույթի, գրոհների ժամանակ կրեատիվ որոշումների եւ սրության պակասի համար:
Ֆոտո՝ «Արսենալի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի
16:57 , 6 հոկտեմբերի
16:02 , 6 հոկտեմբերի 
15:05 , 6 հոկտեմբերի
14:03 , 6 հոկտեմբերի
13:01 , 6 հոկտեմբերի