16:15  ,  7 մարտի, 2018

3 երկրպագուհիներ Դանիայի առաջնության խաղը դիտել են դաշտի հարեւանությամբ գտնվող ջակուզիից (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի առաջնությունում հանդես եկող «Հոբրոն» հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։

Ակումբը տնային ստադիոնի խաղադաշտի հարեւանությամբ տեղադրել է ջակուզի, որից հանդիպմանը կարող են հետեել վիկտորինայում հաղթած երկրպագուները։ Խաղին ջակուզիից հետեւել են 3 աղջիկներ։

Հիշեցնենք, որ «Հոբրոյում» է խաղում հայ կիսապաշտպան Էդգար Բաբայանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում