15:41  ,  5 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա բոլոր խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայանալիք 1/8 եզրափակիչի 4 պատասխան խաղերի մրցավարներին։

Մարտի 6-ին կայանալիք 2 խաղերում կաշխատեն գերմանական մրցավարական բրիգադներ։ ՊՍԺ - «Ռեալ» խաղը կսպասարկի Ֆելիքս Բրիխը, իսկ «Լիվերպուլ» - «Պորտու» խաղում կաշխատի Ֆելիքս Ցվայերը։

Մարտի 7-ին անցկացվելիք «Տոտենհեմ» - «Յուվենտուս» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել լեհ Շիմոն Մարչինյակը, իսկ «Մանչեսթեր Սիթի» - «Բազել» խաղը վստահվել է չեխ Պավել Կրալովեցի գլխավորած մրցավարական բրիգադին, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում