Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերին, եթե իհարկե մանչեսթերյան ակումբը հաղթահարի իսպանական «Սեւիլիայի» արգելքը: 30-ամյա ֆուտբոլիստը փետրվարին վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո:
«Նա դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա տարել է փոքր վիրահատություն եւ կվերադառնա մի քանի շաբաթ հետո: Եթե մենք կարողանանք դուրս թողնել «Սեւիլիային», նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին (առաջին խաղերը՝ ապրիլի 3-4-ին): Նա մեզ կօգնի Պրեմյեր լիգայի վերջնամասում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարտի 5-ին կայանալիք Անգլիայի առաջնության խաղին «Քրիսթալ Փելասի» դեմ վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաեւ պաշտպաններ Ֆիլ Ջոնսը, Մարկոս Ռոխոն եւ Դեյլի Բլինդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի