20:57 2 մարտի, 2018Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, որ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերին, եթե իհարկե մանչեսթերյան ակումբը հաղթահարի իսպանական «Սեւիլիայի» արգելքը: 30-ամյա ֆուտբոլիստը փետրվարին վիրահատվել է ծնկի վնասվածքից հետո:
«Նա դեռ երիտասարդ ֆուտբոլիստ է: Նա տարել է փոքր վիրահատություն եւ կվերադառնա մի քանի շաբաթ հետո: Եթե մենք կարողանանք դուրս թողնել «Սեւիլիային», նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին (առաջին խաղերը՝ ապրիլի 3-4-ին): Նա մեզ կօգնի Պրեմյեր լիգայի վերջնամասում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մարտի 5-ին կայանալիք Անգլիայի առաջնության խաղին «Քրիսթալ Փելասի» դեմ վնասվածքների պատճառով չեն մասնակցի նաեւ պաշտպաններ Ֆիլ Ջոնսը, Մարկոս Ռոխոն եւ Դեյլի Բլինդը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.