09:08  ,  2 մարտի, 2018

Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում․ Հենրիխի գնահատականն ամենաբարձրն է «Արսենալի» կազմում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում։

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 42 փոխանցումներից թիմակիցներին հասել է 71.4 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել օդային մենապայքարում, մեկ անգամ շրջանցել մրցակցին, 4 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը։ Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Արդյունքում՝ նա ստացել է «Արսենալի» կազմում ամենաբարձր գնահատականը (6.92):

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» պարտվել էր 0։3 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 51-րդ րոպեին վաստակել էր 11 մետրանոց հարված, սակայն գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չէր կարողացել անվրեպ իրացնել այն։

Պրեմյեր լիգայի տնային խաղում «Արսենալն» առաջին անգամ 3 գոլ բաց թողեց առաջին խաղակեսում։

Օրեր առաջ «Արսենալն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում առանց Հենրիխ Մխիթարյանի 0։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով