02:36  ,  1 մարտի, 2018

Իտալիայի Գավաթ. Եզրափակիչում՝ «Յուվենտուս» - «Միլան»

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Միլանը»: Կիսաեզրափակիչ հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չեղավ: Հետխաղյա 11 մետրանոցներով «Միլանն» առավելության հասավ 5:4 հաշվով: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» պայքարից դուրս է թողել «Ատալանտային»:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով