19:05  ,  28 փետրվարի, 2018

Դուբայ. Կարեն Խաչանովը պարտվեց երկրորդ շրջանում

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Դուբայի ATP 500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը երեք սեթում պարտություն կրեց ֆրանսիացի Լյուկա Պուիից՝ 4:6, 6:3, 3:6:

Անցած շաբաթ Խաչանովը Մարսելի մրցաշարի եզրափակիչում հաղթել էր Պուիին:

Քառորդ եզրափակիչում ֆրանսիացի մարզիկի մրցակիցը կլինի ճապոնացի Յուիտի Սուգիտան:

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն 623 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով