14:40  ,  28 փետրվարի, 2018

Վնասվածքը Նադալին թույլ չի տվել խաղալ Ակապուլկոյի մրցաշարում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հրաժարվել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում մեկնարկած թենիսի ATP 500 շարքի մրցաշարի մասնակցությունից։ Իսպանացի թենիսիստը նման որոշում է կայացրել ազդրի վնասվածքի պատճառով, հայտնում է ATP-ի կայքը։

Այդ վնասվածքն իսպանացի թենիսիստին խանգարել էր նաեւ Australian Open-ի քառորդ եզրափակիչում, որում խորվաթ Մարին Չիլիչի դեմ մրցախաղում նա հրաժարվել էր պայքարից։

Ակապուլկոյի մրցաշարի առաջին շրջանում Նադալը փետրվարի 28-ին պետք է խաղար իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի հետ։ Նրան կփոխարինի ճապոնացի Տարո Դանիելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում