Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Արցախի» նորեկ Ռամազան Իսաեւը պատմել է, թե ինչ խնդիր է դրել իր առջեւ այս մրցաշրջանում:
«Իմ գլխավոր սկզբունքը ֆուտբոլում՝ հաղթանակ եւ գոլեր։ Իմ կարծիքով՝ ամենաուժեղ կողմս արագությունն է։ Ես հարձակվող եմ եւ պետք է ամեն խաղին գոլ խփեմ՝ անկախ նրանից, ով է իմ հակառակորդը։ Մեր թիմը պատրաստվում է դուրս գալ Բարձրագույն խումբ, եւ ես այս մրցաշրջանում իմ առջեւ նպատակ եմ դրել խփել 10-ից ոչ պակաս գոլ», - հարձակվող Ռամազան Իսաեւի խոսքը մեջբերում է «Արցախի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 20-ամյա ռուսաստանցի ֆուտբոլիստն այս ամիս է միացել «Արցախին»: Նա եղել է Մոսկվայի «Տորպեդո» թիմի մարզադպրոցի սան, հանդես է եկել Արմավիրի «Տորպեդո», բելառուսական «Դինամո Բրեստ» եւ սերբական «Ռադնիչկի Նիշ» ակումբներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի
19:02 , 5 հոկտեմբերի
18:18 , 5 հոկտեմբերի
18:09 , 5 հոկտեմբերի
17:12 , 5 հոկտեմբերի
16:44 , 5 հոկտեմբերի
16:07 , 5 հոկտեմբերի
15:39 , 5 հոկտեմբերի