19:52 27 փետրվարի, 2018Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Արցախի» նորեկ Ռամազան Իսաեւը պատմել է, թե ինչ խնդիր է դրել իր առջեւ այս մրցաշրջանում:
«Իմ գլխավոր սկզբունքը ֆուտբոլում՝ հաղթանակ եւ գոլեր։ Իմ կարծիքով՝ ամենաուժեղ կողմս արագությունն է։ Ես հարձակվող եմ եւ պետք է ամեն խաղին գոլ խփեմ՝ անկախ նրանից, ով է իմ հակառակորդը։ Մեր թիմը պատրաստվում է դուրս գալ Բարձրագույն խումբ, եւ ես այս մրցաշրջանում իմ առջեւ նպատակ եմ դրել խփել 10-ից ոչ պակաս գոլ», - հարձակվող Ռամազան Իսաեւի խոսքը մեջբերում է «Արցախի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 20-ամյա ռուսաստանցի ֆուտբոլիստն այս ամիս է միացել «Արցախին»: Նա եղել է Մոսկվայի «Տորպեդո» թիմի մարզադպրոցի սան, հանդես է եկել Արմավիրի «Տորպեդո», բելառուսական «Դինամո Բրեստ» եւ սերբական «Ռադնիչկի Նիշ» ակումբներում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.