01:40  ,  26 փետրվարի, 2018

«Միլանը» Հռոմում հաղթեց «Ռոմային»

Իտալական A Սերիայի 26-րդ տուրում «Միլանը» Հռումում 2։0 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։ Հյուրերից երկրորդ խաղակեսում աչքի ընկան իտալացի 20-ամյա հարձակվող Պատրիկ Կուտրոնեն ու 21-ամյա պաշտպան Դավիդե Կալաբրիան։

Այս հաղթանակից հետո «Միլանը» հավաքեց 44 միավոր եւ հավասարվեց 6-րդ տեղում գտնվող «Սամպդորիային»։ «Ռոման» 50 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 0։2

Պատրիկ Կուտրոնե, 48, Դավիդե Կալաբրիա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում