18:14  ,  25 փետրվարի, 2018

Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը։ Նա երրորդ տեղն է գրավել 73 կգ քաշային կարգում, որում հանդես է եկել նաեւ Արսեն Ղազարյանը։

Սա վարկանիշային մրցաշար էր Տոկիոյի 2020թ․ Օլիմպիական խաղերի համար, եւ այս մեդալը Ֆերդինանդ Կարապետյանին հնարավորություն կտա բարելավել իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում