12:20  ,  25 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, վերջին օրվա բոլոր չեմպիոնները

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի վերջին օրը վիճարկվեց մեդալների 4 հավաքածու։

Մեկական ոսկե մեդալ նվաճեցին մեդալային հաշվարկի առաջատարներ Նորվեգիան ու Գերմանիան, իսկ տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։

Նորվեգացի դահուկորդ Մարիտ Բյորգենը հաղթեց ընդհանուր մեկնարկով 30 կմ-ի մրցումը՝ նվաճելով 15-րդ օլիմպիական մեդալը եւ դառնալով ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատիտղոսակիր մարզիկը։ 37-ամյա մարզուհին ունի 8 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ։

Մեդալային հաշվարկում հաղթեց Նորվեգիան, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե մեդալով գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեցին կանադացիները (11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ):  

Դոպինգի սկանդալի պատճառով օլիմպիական դրոշի ներքո հանդես եկող Ռուսաստանը 17 մեդալով (2 ոսկի, 6 արծաթ, 9 բրոնզ13-րդ տեղը գրավեց ընդհանուր հաշվարկում։

Փետրվարի 25-ին կկայանա Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։00-ին։

Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ դահուկորդներ Միքայել ՄիքայելյանըԿատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն աչքի էին ընկել համեստ ելույթներով։

Փհենչհան-2018, Օլիմպիական խաղեր, 16-րդ մեդալային օր

Քյորլինգ, կանայք

1․ Շվեդիա

2․ Հարավային Կորեա

3․ Ճապոնիա

Բոբսլեյ, տղամարդիկ, չորստեղանի

1․ Գերմանիա

2․ Գերմանիա

3․ Հարավային Կորեա

Տափօղակավ հոկեյ, տղամարդիկ

1․ Ռուսաստան

2 Գերմանիա

3․ Կանադա

Դահուկային սպորտ, կանայք, ընդհանուր մեկնարկ, 30 կմ

1․ Մարիտ Բյորգեն (Նորվեգիա) - 1:22.17,6

2․ Կրիստա Պյարմյակոսկի (Ֆինլանդիա) +1.49,5

3․ Ստինա Նիլսոն (Շվեդիա) +1.58,9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում