10:59  ,  25 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Հոկեյի Ռուսաստանի հավաքականը առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն

Տափօղակով հոկեյի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտին մոտեցող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի եզրափակիչում ռուսները լրացուցիչ ժամանակում 4։3 հաշվով հաղթեցին Գերմանիայի հավաքականին, որը նախորդ խաղում ուժեղ էր գտնվել օլիմպիական չեմպիոն կանադացիներից։ Ռուսաստանի թիմը հաշիվը հավասարեցրեց վերջին րոպեին, իսկ լրացուցիչ ժամանակում խփեց նաեւ հաղթական գոլը։

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Ռուսաստանի հավաքականի եւ ԲՄԱ-ի հարձակվող Իլյա Կովալչուկը, որն անցկացրած 6 խաղերում դարձավ 5 գոլի եւ 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Լավագույն ռմբարկու ճանաչվեց ռուսաստանցի Նիկիտա Գուսեւը, որը հավաքեց 12 (4+8) միավոր։

Հիշեցնենք, որ աշխարհի 5-ակի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը երբեք չի դարձել օլիմպիական չեմպիոն։ 1998-ին ռուսները դարձել են արծաթե մեդալակիր, իսկ 2002-ին՝ բրոնզե։

9-ակի օլիմպիական չեմպիոն Կանադայի հավաքականը հաղթել էր նախորդ 2 Օլիմպիական խաղերում, իսկ Փհենչհան-2018-ում դարձավ բրոնզե մեդալակիր։

Փհենչհան-2018, տափօղակով հոկեյ, տղամարդիկ

Եզրափակիչ

Ռուսաստան – Գերմանիա՝ 4։3 (1։0, 0։1, 2։2, 1։0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում