13:35  ,  24 փետրվարի, 2018

Մոուրինյո. Ինձ չի անհանգստացնում Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատարների դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր  մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատար թիմերի դեմ խաղերում:

«21 գոլը վատ ցուցանիշ չէ: Ֆուտբոլիստների մրցելույթները գնահատելիս վերլուծության այլ դիտանկյուն ունեմ: Եվ ես գոհ եմ Ռոմելուի խաղից, երբ նա գոլ չի խփում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Անցած ամռանը «Էվերտոնից» 84 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է 21 գոլ բոլոր մրցաշարերում, սակայն Պրեմյեր լիգայի առաջին ութ տեղերում գտնվող թիմերից ոչ մեկին գոլ չի խփել:

Փետրվարի 25-ին կայանալիք Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Լոնդոնի «Չելսիին»:

Ֆոտո՝ facebook.com/manchesterunited

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English