13:35 24 փետրվարի, 2018«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլազուրկ խաղը առաջատար թիմերի դեմ խաղերում:
«21 գոլը վատ ցուցանիշ չէ: Ֆուտբոլիստների մրցելույթները գնահատելիս վերլուծության այլ դիտանկյուն ունեմ: Եվ ես գոհ եմ Ռոմելուի խաղից, երբ նա գոլ չի խփում»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Անցած ամռանը «Էվերտոնից» 84 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում խփել է 21 գոլ բոլոր մրցաշարերում, սակայն Պրեմյեր լիգայի առաջին ութ տեղերում գտնվող թիմերից ոչ մեկին գոլ չի խփել:
Փետրվարի 25-ին կայանալիք Անգլիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի Լոնդոնի «Չելսիին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.