15:40  ,  21 փետրվարի, 2018

Մոսկվա ժամանած Բալոտելին դիմել է Վլադիմիր Պուտինին

Ֆրանսիական «Նիցայի» ֆուտբոլիստները ժամանել են Մոսկվա, որտեղ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կմրցեն Ռուսաստանի առաջնության առաջատար «Լոկոմոտիվի» հետ։

«Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի թիմակիցների հետ շրջել է Կրեմլի պալատի մոտ եւ տեսաուղերձով դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Պուտին, որտե՞ղ եք»,- տեսանյութում ասում է Բալոտելին։

«Լոկոմոտիվ» - «Նիցա» խաղը կկայանա փետրվարի 22-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 20։00-ին։ Ֆրանսիայում կայացած առաջին խաղում ռուսական ակումբը կամային հաղթանակ է տարել 3։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում