15:46  ,  20 փետրվարի, 2018

Կամերունցի կիսապաշտպանը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»

Կիպրոսում հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» 1,5 տարվա պայմանագիր է կնքել կամերունցի կիսապաշտպան Դեւիդ Տահնյա Վիրիկոմի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա կիսապաշտպանը Իրանի ուժեղագույնների լիգայում խաղացել է «Ռահ Ահան», «Նաֆթ Թեհրան», «Փադիդե» ակումբներում։

Վիրիկոմը կենտրոնական կիսապաշտպան է, կարող է խաղալ նաեւ ենթահարձակվողի դիրքում։ Նա հանդես է եկել նաեւ Կամերունի երիտասարդական հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում