11:59  ,  14 փետրվարի, 2018

Չեմպիոնների լիգա. Հարի Քեյնի ռեկորդը

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, գոլի հեղինակ դառնալով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղում (2։2), ռեկորդ է սահմանել այդ մրցաշարում։

24-ամյա անգլիացին առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայի մեկնարկային 9 խաղերում խփում է 9 գոլ, գրում է Mister Chip-ը։

Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր իտալական «Լացիոյի» նախկին հարձակվող Սիմոնե Ինձագին, որը 10 խաղում դարձել էր 9 գոլի հեղինակ։

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի մեկնարկային 9 խաղերում խփել է 2 գոլ, իսկ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել աչքի ընկնել։

Ֆոտո՝ twitter.com/spursofficial

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում