19:50  ,  13 փետրվարի, 2018

«Արսենալը» 1.5 ամսով զրկվեց հարձակվողից

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ծնկահոդի վնասվածքի պատճառով տեւական ժամանակ չի կարողանա օգնել ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը փետրվարի 13-ին Լոնդոնում հաջողությամբ վիրահատվել է եւ կանցնի վերականգնողական փուլ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է 1.5 ամիս հետո:

Անցած ամռանը ֆրանսիական «Լիոնից» 53 միլիոն եվրոյով «Արսենալ» տեղափոխված 26-ամյա Լյակազեթը անգլիական թիմում մասնակցել է 29 հանդիպման, խփելէ 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Ֆոտո՝ arsenal.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում