19:50 13 փետրվարի, 2018Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը ծնկահոդի վնասվածքի պատճառով տեւական ժամանակ չի կարողանա օգնել ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմին: Ֆրանսիացի ֆուտբոլիստը փետրվարի 13-ին Լոնդոնում հաջողությամբ վիրահատվել է եւ կանցնի վերականգնողական փուլ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստի վերադարձը խաղադաշտ սպասվում է 1.5 ամիս հետո:
Անցած ամռանը ֆրանսիական «Լիոնից» 53 միլիոն եվրոյով «Արսենալ» տեղափոխված 26-ամյա Լյակազեթը անգլիական թիմում մասնակցել է 29 հանդիպման, խփելէ 9 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Ֆոտո՝ arsenal.com
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.