14:46  AMT,  13 փետրվարի, 2018

ՕԽ-2018. Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին պայքարը սկսել է նաեւ Հայաստանի թիմը:

Դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա 80 մարզիկների մեջ գրավել է 72-րդ տեղը եւ լքել պայքարը, իսկ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել 1-30-րդ տեղ գրաված դահուկորդները, որոնք պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում: 18-ամյա Միքայելյանի արդյունքն էր՝ 3:37.40:

Նույն մրցաձեւի կանանց պայքարին պետք է մասնակցեր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը չկա մասնակիցների ցուցակում:

Փհենչհան-2018-ում Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին հանդես կգա նաեւ 15 կմ ազատ ոճում, իսկ Կատյա Գալստյանը փետրվարի 15-ին ուժերը կփորձի 10 կմ ազատ ոճում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա լեռնադահուկային սպորտում՝ հսկա ոլորավայրէջքում (փետրվարի 18) եւ հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...