14:46 13 փետրվարի, 2018Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին պայքարը սկսել է նաեւ Հայաստանի թիմը:
Դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Նա 80 մարզիկների մեջ գրավել է 72-րդ տեղը եւ լքել պայքարը, իսկ հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել 1-30-րդ տեղ գրաված դահուկորդները, որոնք պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում: 18-ամյա Միքայելյանի արդյունքն էր՝ 3:37.40:
Նույն մրցաձեւի կանանց պայքարին պետք է մասնակցեր նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, սակայն նրա անունը չկա մասնակիցների ցուցակում:
Փհենչհան-2018-ում Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին հանդես կգա նաեւ 15 կմ ազատ ոճում, իսկ Կատյա Գալստյանը փետրվարի 15-ին ուժերը կփորձի 10 կմ ազատ ոճում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա լեռնադահուկային սպորտում՝ հսկա ոլորավայրէջքում (փետրվարի 18) եւ հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):
Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.