23:19  ,  10 փետրվարի, 2018

«Մանչեսթեր Սիթիի» տպավորիչ հաղթանակն ու Ագուերոյի պոկերը

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» տանը խաղաց «Լեսթեր Սիթիի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Չորս գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 72 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» 26 խաղից հետո ունի 56 միավոր:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լեսթեր Սիթի»՝ 5:1

Ռահիմ Ստերլինգ, 3, Սերխիո Ագուերո, 48, 53, 77, 90 - Ջեյմի Վարդի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում