11:14  ,  10 փետրվարի, 2018

«Տոտենհեմ» - «Արսենալ». Բուքմեյքերների կարծիքը

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի ամենահետաքրքիր դիմակայությունը սպասվում է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ «Արսենալի» խաղում:

Բուքմեյքերներն ավելի բարձր են գնահատում փոխչեմպիոնների հաղթանակի հավանականությունը՝ 1.90: «Արսենալի» հաղթանակի միջին գործակիցը 3.90 է: Ոչ ոքի արդյունքը ստացել է 3.60 գործակիցը:

Փետրվարի 10-ին կայանալիք «Տոտենհեմ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին:

26 տուրից հետո «Տոտենհեմը» 49 միավորով 5-րդն է, «Արսենալը» հետ է 4 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English