15:15  ,  8 փետրվարի, 2018

NBA-ի խաղը հետաձգվել է ստադիոնի վնասված տանիքի պատճառով (ֆոտո)

«Նոր Օրլեանի» եւ «Ինդիանայի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղը չի կայացել ստադիոնի տանիքի հետ կապված խնդիրների պատճառով:

Նոր Օրլեանի ստադիոնի տանիքից ջուր է կաթացել խաղահրապարակի վրա, ինչից հետո NBA-ն որոշել է հետաձգել այդ հանդիպումը: Խաղի անցկացման օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին NBA-ում անցկացվել էին 5 խաղեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում