09:11  ,  8 փետրվարի, 2018

«Չելսիի» դարպասը գրավելուց հետո տրիբունաներին միջնամատ ցույց տված Դինին խուսափել է որակազրկումից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Ուոթֆորդի» ավագ Տրոյ Դինիին չի պատժի Լոնդոնի «Չելսիի» Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում տեղի ունեցած միջադեպի համար, գրում է Sky Sports-ը:

Առաջին խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացնելուց հետո անգլիացի հարձակվողը միջնամատ էր ցույց տվել տրիբունաներին: Նրան սպառնում էր 4-խաղյա որակազրկում:

FA-ն պետք է քննարկեր այդ միջադեպը, սակայն որոշել է չանել դա:

Հիշեցնենք, որ Ուոթֆորդում կայացած խաղում «Չելսին» 30-րդ րոպեից հանդես էր գալիս 10 խաղացողներով եւ պարտություն էր կրել 1:4 հաշվով:

Ֆոտո՝ twitter.com/_BeFoot

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում