18:15  ,  7 փետրվարի, 2018

«Չելսիի» ֆուտբոլիստները դժգոհ են Կոնտեի մարզումներից ու տրամադրությունից

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստները գոհ չեն թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մարզումային գործընթացից, գրում է Sportsmail-ը:

Ֆուտբոլիստները դժգոհ են, որ իտալացի մասնագետը կիրառում է միանման ու ինտենսիվ մարզումներ, որոնք դառնում են վնասվածքների պատճառ: Խաղացողներին նաեւ դուր չի գալիս Կոնտեի՝ միշտ տխուր տրամադրությունը: Բրիտանական մամուլի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է թիմում գլխավոր մարզիչի փոփոխություն կատարել այս մրցաշրջանի ընթացքում:

Պրեմյեր լիգայի 26-րդ տուրոից հետո Անգլիայի գործող չեմպիոնը 50 միավորով չորրորդ տեղում է եւ 19 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից»:

Ֆոտո՝ facebook.com/ChelseaFC

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում