20:19  ,  4 փետրվարի, 2018

ՄՕԿ-ը բռնցքամարտին սպառնացել է դուրս թողնել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ծրագրից

Տոկիոյում կայանալիք 2020թ. Օլիմպիական խաղերը կարող է անցկացվել առանց բռնցքամարտի: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը: Այս պահին ՄՕԿ-ը դադարեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) ֆինանսավորումը: Թոմաս Բախի խոսքով՝ ՄՕԿ-ը հետաքննություն է սկսել AIBA-ի ղեկավարման վերաբերյալ:

«ՄՕԿ-ը պահպանում է Պատանեկան խաղերի եւ 2020թ. Օլիմպիական խաղերի ծրագրից բռնցքամարտը հանելու իրավունքը»,- ասուլիսի ժամանակ ասել է Թոմաս Բախը:

Նշվում է, որ դրա պատճառը AIBA-ում կոռուպցիոն սկանդալն է: Վերջերս հրաժարական էր տվել AIBA-ի նախագահի պաշտոնակատար Ֆրանկո Ֆալչինելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում