Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին չի խոչընդոտի թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալը»: Անգլիական ակումբի ղեկավարությունն ընդունել է Արքայական ակումբի արած 200 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Նախքան այս, «Տոտենհեմը» Հարի Քեյնի տրանսֆերի համար պահանջում էր 226 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա այս ամռանը:
«Տոտենհեմը» նաեւ պահանջել է ֆուտբոլիստի հետ չվարել առանձին բանակցություններ: Ուելսցի Գարեթ Բեյլի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի տրանսֆերների ժամանակ «Ռեալը» «Տոտենհեմի» հետ պայմանավորվելուց առաջ բանակցել էր ֆուտբոլիստների հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը 31 խաղում խփել է 30 գոլ:
Ֆոտո՝ twitter.com/SpursOfficial
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի