«Տոտենհեմը» պատրաստ է վաճառել Հարի Քեյնին Մադրիդի «Ռեալին»

19:39   3 փետրվարի, 2018

Լոնդոնի «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լեւին չի խոչընդոտի թիմի անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությանը Մադրիդի «Ռեալը»: Անգլիական ակումբի ղեկավարությունն ընդունել է Արքայական ակումբի արած 200 միլիոն եվրոյի առաջարկը, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Նախքան այս, «Տոտենհեմը» Հարի Քեյնի տրանսֆերի համար պահանջում էր 226 միլիոն եվրո: Սպասվում է, որ գործարքը տեղի կունենա այս ամռանը:

«Տոտենհեմը» նաեւ պահանջել է ֆուտբոլիստի հետ չվարել առանձին բանակցություններ: Ուելսցի Գարեթ Բեյլի եւ խորվաթ Լուկա Մոդրիչի տրանսֆերների ժամանակ «Ռեալը» «Տոտենհեմի» հետ պայմանավորվելուց առաջ բանակցել էր ֆուտբոլիստների հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը 31 խաղում խփել է 30 գոլ:

Ֆոտո՝ twitter.com/SpursOfficial



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.