20:33  ,  2 փետրվարի, 2018

Մխիթարյանն «Արսենալի» հետ պատրաստվում է «Էվերտոնի» դեմ հանդիպմանը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» վերջին մարզումն է անցկացրել «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 26–րդ տուրի հանդիպումից առաջ։

Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ մարզմանը մասնակցել են նաեւ թիմի նորեկներ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ գաբոնցի հարձակվող Պյեր–Էմերիկ Օբամեյանգը։

«Արսենալ» – «Էվերտոն» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30–ին։

Ֆոտո՝ arsenal.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով