19:36  ,  31 հունվարի, 2018

Մեսութ Օզիլը՝ «Արսենալի» պատմության ամենաբարձր վարձատրությամբ խաղացող

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը «Արսենալի» հետ կնքած նոր պայմանագրով դարձավ լոնդոնյան ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացողը, հաղորդում է BBC-ի լրագրող Դեւիդ Օրնսթեյնը: 

29-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի հուլիս: Օզիլի շաբաթական աշխատավարձը կկազմի 350 հազար ֆունտ ստերլինգ:

Օզիլի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Գերմանացի ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել համագործակցությունը «Արսենալի» հետ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունից հետո:

Ֆոտո. instagram.com/m10_official

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում