Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ:
Արդեն երրորդ րոպեին աչքի ընկավ «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը: 25-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին, սակայն վստահ խաղաց «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը որսաց գնդակը:
Պատասխան հանդիպումը փետրվարի 28-ին է:
Իտալիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 0:1
Գոնսալո Իգուաին, 3
Չիրացրած 11մ՝ Ալեխանդրո Գոմես, 25
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում