19:36  ,  30 հունվարի, 2018

«Մանչեսթեր Սիթին» կատարեց ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը

Պաշտպան Էմերիկ Լյապորտը Բիլբաոյի «Աթլետիկից» տեղափոխվեց անգլիական «Մանչեսթեր Սիթի»: 23-ամյա բասկ ֆուտբոլիստը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականը, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Լյապորտի համար «Մանչեսթեր Սիթին» վճարել է 57 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային է անգլիական ակումբի պատմության մեջ: 2015 թվականին «Մանչեսթեր Սիթին» բելգիացի Կեւին Դե Բրույնեին գերմանական «Վոլֆսբուրգից» գնել էր 55 միլիոն ֆունտ ստերլինգով:

Ֆոտո՝ mancity.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում