22:40  ,  29 հունվարի, 2018

Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» մարզմանը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է Ուելսի «Սուոնսիի» դեմ Անգլիայի Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի արտագնա հանդիպմանը:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմի ընդհանուր խմբում հանդիպմանը պատրաստվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Չի բացառվում, որ 29-ամյա ֆուտբոլիստի լինի մեկնարկային կազմում:

«Սուոնսի» - «Արսենալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Ֆոտո՝facebook.com/Arsenal

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում