Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Յովիլ Թաունի» հետ: Պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծննդյան 55-րդ տարեդարձի օրը մանչեսթերյան թիմը հաղթեց 4:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան, որն օգտագործեց մանչեսթերյան թիմում նորամուտը նշած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանցումը: Նախավերջին րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որը փոխարինել էր Սանչեսին: Ավելացված երրորդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Անգլիայի Գավաթ, 1/16
«Յովիլ Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4
Մարկուս Ռեշֆորդ, 41, Անդեր Էրերա, 61, Ջեսի Լինգարդ, 89, Ռոմելու Լուկակու, 90+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում