01:47 27 հունվարի, 2018Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Յովիլ Թաունի» հետ: Պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ծննդյան 55-րդ տարեդարձի օրը մանչեսթերյան թիմը հաղթեց 4:0 հաշվով եւ դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը: Երկրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան, որն օգտագործեց մանչեսթերյան թիմում նորամուտը նշած չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխանցումը: Նախավերջին րոպեին աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը, որը փոխարինել էր Սանչեսին: Ավելացված երրորդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:
Անգլիայի Գավաթ, 1/16
«Յովիլ Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4
Մարկուս Ռեշֆորդ, 41, Անդեր Էրերա, 61, Ջեսի Լինգարդ, 89, Ռոմելու Լուկակու, 90+3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.